Ոչ թե բառերի շատությունից, այլ հոգու զգաստությունից է կախված աղոթքի տեղ հասնելը

Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստվա՞ծ լսի
Հիսուս

Դու ինքդ չես լսում քո աղոթքը, ուզում ես, որ Աստվա՞ծ լսի: Ես ծնրադրեցի, ասում ես: Սակայն միտքդ հեռու կողմեր թռավ: Մարմինդ եկեղեցու ներսում էր, իսկ հոգիդ՝ դրսում, շրթունքներդ աղոթք էին մրմնջում, իսկ ուշք ու միտքդ տոկոսներ էր հաշվում, առևտրական շրջանառություններ, ձեռքբերումներ, ընկերական հավաքույթներ:

Աստծուն աղոթում է նա, ով իր հոգին կատարելապես կենտրոնացրել է և ոչ մի ընդհանուր բան չունի երկրի հետ, այլ վերաբնակվել է երկնքում և հոգուց արտաքսել մարդկային ցանկացած դիտավորություն: Աղոթողը պետք է աղոթի այնպես, որպեսզի հոգով կենտրոնանալով կանչի Աստծուն՝ չբազմապատկելով բառերը և համառոտելով աղոթքը, այլ քիչ և պարզ բառերով աղոթի, որովհետև ոչ թե բառերի շատությունից, այլ հոգու զգաստությունից է կախված աղոթքի տեղ հասնելը: 

Սբ. Հովհան Ոսկեբերան