Հարստություններ

«Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի՝ շուտով կունենանք»


 

Հուլիսի 6

Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք կամ՝ այս բանը երբեք չենք կարող անել»: Ասեք. «Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի՝ շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ուենենաք:

Վերևում ասվածը կրկնեք շարունակ և կամաց-կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա: Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:

Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերհայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները, այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը: «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»: