«Բարսելոնան» Գրիզմանին կներկայացնի հուլիսի 12-ին

«Բարսելոնան» 120 միլիոն եվրո կվճարի Մադրիդի «Աթլետիկոյին» Գրիզմանի տրանսֆերի համար

«Աթլետիկոյի» սկանդալային հայտարարությունը չի ազդել «Բարսելոնայի» ծրագրերի վրա ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցում։

Կատալոնական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին կհայտարարի հուլիսի 10-ին, քանի որ հուլիսի 9-ին պետք է ներկայացնի «Վալենսիայից» տեղափոխված բրազիլացի  դարպասապահ Նետուին եւ չի ցանկանում Գրիզմանի տրանսֆերով ստվերում թողնել այդ իրադարձությունը։

Գրիզմանի շնորհանդեսը Բարսելոնայում տեղի կունենա հուլիսի 12-ին, հաղորդում է AS-ը։

«Բարսելոնան» 120 միլիոն եվրո կվճարի Մադրիդի «Աթլետիկոյին» Գրիզմանի տրանսֆերի համար։