Կալիֆորնիայում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը

Տարհանումից հետո վերադարձել եմ Մալիբուի իմ տուն
Ջերարդ Բաթլեր

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է դերասան Ջերարդ Բաթլերի տունը: Այդ մասին նա հայտնել է իր Twitter-ի էջում:

«Տարհանումից հետո վերադարձել եմ Մալիբուի իմ տուն: Ահավոր ժամանակ է Կալիֆոռնիայի համար: Ինչպես միշտ, ոգեևորված եմ հրշեջների արիությամբ, ոգու ուժով և ինքնազոհաբերման պատրաստակամությամբ»,-գրել է դերասանը: Նա նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է ամբողջովին այրված կառույցը: