Ֆրենկի Դե Յոնգի շնորհանդեսը «Կամպ Նոու» ստադիոնում

Դե Յոնգի տրանսֆերի գումարը 5-րդն է «Բարսելոնայի» պատմության մեջ

 

«Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոնում ընթանում է կատալոնական ակումբի նորեկ, Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի շնորհանդեսը։ Դրանից առաջ ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում էր անցել։

Ամստերդամի «Այաքսի» խաղացողի հետ պայմանագիրը կատալոնական ակումբը կնքել էր դեռ հունվարին, սակայն մրցաշրջանի երկրորդ հատվածը եւս Դե Յոնգն անցկացրեց «Այաքսում»։

22-ամյա ֆուտբոլիստի համար «Բարսելոնա» վճարել է 75 միլիոն եվրո: Այդ գումարը կարող է ավելանալ եւս 11 միլիոնով, եթե ֆուտբոլիստը ցուցադրի արդյունավետ խաղ եւ մրցանակներ նվաճի:

Դե Յոնգի տրանսֆերի գումարը 5-րդն է «Բարսելոնայի» պատմության մեջ: Նրանից թանկ եղել են բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոն (130 միլիոն եվրո), ֆրանսիացի Ուսման Դեմբելեն (120 միլիոն եվրո), բրազիլացի Նեյմարը (88,2 միլիոն եվրո) եւ ուրուգվայցի Լուիս Սուարեսը (81,72 միլիոն եվրո):