Հարավային Ամերիկայում արեգակի խավարումը

Գիշերը վրա է հասել և լուսինն աստիճանաբար փակել է արևը

Արեգակի լրիվ խավարումը հուլիսի 2-ին` ժամը 16:30-ի սահմաններում, պատել էր Հարավային Ամերիկան: Ինչպես հաղորդում է  CNN-ը, ուղիղ եթերով բնության այս երևույթին հետևողներն ու Չիլիի և Արգենտինայի տարբեր մասերի բնակիչներն ականատես են եղել երկնքի ապշեցուցիչ վերափոխմանը, երբ գիշերը վրա է հասել և լուսինն աստիճանաբար փակել է արևը: