Գիտնականները բացահայտել են 33-հազարամյա վաղեմության սպանության հանգամանքները

Համեմատաբար լավ պահպանված գանգի կափարիչը  գտնվել է 1941 թվականին Հարավային Տրանսիլվանիայի Չոկլովինա քարանձավում ֆոսֆորիտ արդյունահանելիս

Գիտնականները վերանայել են ռումինական Չոկլովինա քարանձավից անհատի մահվան հանգամանքները: Նրա մասունքների տարիքը կազմում է մոտ 33 հազար տարի: Նախկինում կարծում էին, որ նրա գանգի վրա վնասվածքները հայտնվել են մահվանից հետո, սակայն ժամանակակից մեթոդները ցույց են տվել, որ դրանք հասցվել են բութ առարկայով, երբ դեռ ողջ էր, եւ հենց այս վնասվածքներն են դարձել մահվան պատճառը, փոխանցում է N+1-ը:

Համեմատաբար լավ պահպանված գանգի կափարիչը  գտնվել է 1941 թվականին Հարավային Տրանսիլվանիայի Չոկլովինա քարանձավում ֆոսֆորիտ արդյունահանելիս: Տարիներ հետո հրապարակվել է գտածոյի նկարագրությամբ հոդված. մարդաբանների կարծիքով՝ գանգը կնոջ էր պատկանում, որի ճակատային ոսկորներին առկա էին մասամբ լավացած վերքերի 2 հետքեր: Այնուհետեւ գտան նոր վնասվածքներ՝ աջ գագաթոսկրի եւ քունքոսկրի ճաքեր: Այդ ժամանակ որոշեցին, որ դրանք առաջացել են անհատի մահվանից հետո: Հետո կրկին որոշեցին նրա սեռը: ԴՆԹ անալիզը եւ ներքին ականջի լաբիրինթի ձեւը ցույց էին տալիս, որ Չոկլովինայից մարդն իրականում տղամարդ է եղել: Մի շարք գիտնականներ շարունակում էին կասկածել գանգի ճաքերի ծագմանը, գրում է news.am: