Վրաստանում խորհրդարանի վրա գրոհը քննելու են որպես պետական հեղաշրջման փորձ

Քննության վարկածով, գրոհի մասնակիցները նպատակ են ունեցել զավթել իշխանությունը, ինչը ամբողջ երկրի տարածքում հանգեցնելու էր հանցագործությունների շարքի
Վրաստան

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հունիսի 21-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած անկարգությունները քննելու է երկու հոդվածով՝ անկարգություն և ընդվզում, որի նպատակն է բռնի կերպով սահմանադրական կարգը տապալելը: Այս մասին հայտնում են Վրաստանի Գլխավոր դատախազություն:

Քննության վարկածով, գրոհի մասնակիցները նպատակ են ունեցել զավթել իշխանությունը, ինչը ամբողջ երկրի տարածքում հանգեցնելու էր հանցագործությունների շարքի: Իրավապահները խանգարել են գրոհի մասնակիցներին հասնել իրենց նպատակին: Առաջիկայում այս գործով մեղադրյալների թիվը մեծանալու է:

Համապատասխան մարմինները տեղեկացրել են, որ պարբերաբար ինֆորմացիա կտրամադրեն զարգացումների մասին:

Հայտնվում է նաև, որ պատգամավոր Նիկանոր Մելիայի նկատմամբ քննությունը շարունակվում է: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Պատգամավորի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր գրավը: Դատախազությունում նշում են, որ միայն պատգամավորի գործով 60 վկա է հարցաքննվել: