«Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Կանտեին

Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է 140 միլիոն եվրո ներդնել գործարքի համար
Նգոլո Կանտե

Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Նգոլո Կանտեին:

Goal.com-ի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով շահագրգռված է Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը պատրաստ է 140 միլիոն եվրո ներդնել գործարքի համար:

Կանտեն 2016-ից է խաղում «Չելսիում», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի կիսապաշտպանը մասնակցել է 16 խաղի, դարձել մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: