Range Rover Sport-ին հաջողվեց նվաճել «Երկնային դարպասները»

live24.am-ը ներկայացնում է
live24.am-ը ներկայացնում է

99 գլխապտույտ ոլորանները և 45 աստիճան թեքությամբ թվով 999 աստիճանները չեն խանգառել նորացված վերալիցքավորվող հիբրիդային շարժիչով Range Rover Sport-ին նվաճել Չինաստանի ամենահայտնի հուշարձաններից մեկի՝ «Երկնային դարպասների» բարձրունքը, դառնալով առաջին մեքենան, որը բարձրացավ այդ դժվարամատչելի բնական համալիրը:

Փորձարկումը սկսվեց 11.3կմ երկարությամբ հայտնի Տյանմեն լեռնային ճանապարհի ստորոտից, որը հայտնի է նաև որպես «Վիշապի ճանապարհ»:

Ղեկին Panasonic Jaguar Racing խմբի ավտոարշավորդ Հո Պին Թանգն էր, ով խոստովանեց, որ Formula E-ի և Formula 1-ի համեմատ՝ «Երկնային դարպասների» բարձրունքի նվաճումը իր մասնագիտական կարիերայի ամենաբարդ փորձությունն էր: