105 տարեկանում մահացել է «Dumbo» և «The Fantasy» հայտնի մուլտֆիլմերի ստեղծողը

Միլթոն Քվոնը եղել է վերջին կենդանի անիմատորներից մեկը, որն աշխատել է Disney-ում, իր այսպես կոչված ոսկե ժամանակաշրջանում

105 տարեկանում մահացել է Disney կինոստուդիայի անիմատոր Միլթոն Քվոնը։ Այս մասին հայտնում է «The Hollywood Reporter» ամսագիրը՝ հղում անելով վերջինիս որդուն:

Քվոնը մահացել է Կալիֆորնիա նահանգի Թորենս քաղաքում: Նա եղել է վերջին կենդանի անիմատորներից մեկը, որն աշխատել է Disney-ում, իր այսպես կոչված ոսկե ժամանակաշրջանում (1937-1970): Ինչպես հայտնել է Քվոնի որդին՝ հայրը «շարունակել է նկարել մինչ իր մահը»:

Անիմատորն աշխատել է այնպիսի մուլտֆիլմերի վրա, ինչպիսիք են «The Fantasy» 1940 թվական և «Dumbo» 1941 թվական: Նա որպես դերասան նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում, ներառյալ «Speed» 1994 թ. և  «Power Rangers» (1993-1999) ֆիլմերը: