«Սանիթեք ինթերնեյշնլը» դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

Դիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1–ին եւ մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին

«Սանիթեք ինթերնեյշնլ» ընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Այս մասին live24.am–ը  տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դիմումը վարույթ է ընդունվել հուլիսի 1–ին եւ մակագրվել դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Գործով  երրորդ անձ է ներգրավվել «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղ ԱՍ-ն։