Ռուսաստանում մշակվել է Էբոլա տենդի դեմ եզակի պատվաստանյութ

Մշակումն իրականացրել է «Վեկտոր» վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը

Ռուսաստանում մշակվել է Էբոլա տենդի դեմ եզակի պատվաստանյութ: Դեղամիջոցը ներկայացվել է Կոնգոյում տեղի ունեցած Էբոլա տենդի դեմ պատվաստման հարցերով միջազգային համաժողովի շրջանակում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ պատվաստանյութը պեպտիդային է եւ ներկայումս կիրառվող արեւմտյան նմանօրինակներից զգալիորեն տարբերվում է բարձր անվտանգությամբ, կողմնակի ռեակցիաների բացակայությամբ, պահելու, փոխադրելու եւ կիրառելու հարմարավետությամբ: Նշվում է, որ այն արդյունավետ պաշտպանական իմունիտետ է ապահովում ընդդեմ մահացու վտանգավոր ինֆեկցիայի:

Ներկայացված պատվաստանյութն անցել է պետական գրանցման բոլոր փուլերը եւ ներկայումս աշխարհում արտադրվող ամենաանվտանգ եւ ցածրռեակտոգեն պատվաստանյութն է, գրում  է med.news.am:

Մշակումն իրականացրել է «Վեկտոր» վիրուսաբանության եւ բիոտեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնը: