Սովոր չենք պարտվել և «Միլանի» դեմ ագրեսիվ խաղ ենք ցուցադրելու. Ալեգրի

«Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 11-ին
յուվ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին.

«Մենք դեռ փորձում ենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում: Տարատեսակ էմոցիաներ ունեցանք: Առաջիկա խաղում ամեն ինչ պետք է այլ լինի: Մենք սովոր չենք պարտվել և պատրաստվում ենք «Միլանի» դեմ ագրեսիվ խաղ ցուցադրել: Պետք է նախքան ընդմիջում լավագույնս խաղանք: Հոգեբանական տեսանկյունից դա շատ կարևոր նշանակություն ունի:Ինչ վերաբերվում է Իգուայինին՝ նա շատ բան է արել «Յուվենտուսի» համար: Գոնսալոն աշխարհի լավագույն հարձակվողներից է, իսկ Ջենարո Գատուզոն ամենատաղանդավոր երիտասարդ մարզիչներից մեկը: Նրա շնորհիվ «Միլանը» վերգտել է իրեն»,- Ալեգրիի խոսքը մեջբերել է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք, որ «Միլան»-«Յուվենտուս» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 11-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Այս խաղից առաջ «Յուվենտուսը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Միլանը» 21 միավորով չորրորդ տեղում է: