Ամուսնալուծված ծնողների երեխաներն ունեն ճարպակալման ավելի բարձր ռիսկ

Մանրամասներ

1

Այն երեխաները, որոնց ծնողներն ամուսնալուծված են, ունեն ճարպակալման ավելի բարձր ռիսկ, հայտնում է BBC-ն: Ընդ որում՝ ավելորդ քաշ ունենալուն հակված են այն երեխաները, որոնց ծնողները բաժանվել են մինչեւ նրանց 6 տարեկանը:

Հետազոտությանը մասնակցել է 2000-2002 թթ. ծնված 7574 երեխա: Որպես ճարպակալման պատճառ նշվում է հետեւյալը.

Նախ՝ ֆինանսական խնդիրներ: Ամուսնալուծությունից հետո սովորաբար ընտանիքում նկատվում է ֆինանսի սղություն, ինչի հետեւանքով առողջ սնունդ՝ թարմ միրգ ու բանջարեղեն գնելը դժվարանում է: Ծնողներն սկսում են ավելի շատ աշխատել, եւ նորմալ սնունդ պատրաստելու ժամանակ չի մնում, խախտվում է երեխայի սննդի ռեժիմը: Բացի այդ, հաճախ երեխաներին զրկում են վճարովի պարապմունքներից՝ խմբակներ, սպորտային ակումբներ… Այս ամենը հանգեցնում է նրան, որ երեխան սկսում է սնվել անառողջ եւ նստակյաց կյանք վարել:

Ի դեպ, հետազոտության տվյալներով՝ երեխաները քաշ են հավաքել ծնողների բաժանումից հետո առաջին 24 ամսվա ընթացքում, իսկ 36 ամիս անց էականորեն մեծացել է ճարպակալման ռիսկը: