Արդյունավետ բնական միջոցներ ստոմատիտի բուժման համար

1 ճաշի գդալ չորացրած հազարատերևուկի խոտը լցնել թերմոսի մեջ

Ստոմատիտը կամ բերանաբորբը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Սա կարող է շատ տհաճ անակնկալ դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն բարեբախտաբար կան շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս խնդրից:

Aif.ru կայքը ներկայացրել է դրանցից ամենաարդյունավետները, գրում է tert.am:

  • 1 ճաշի գդալ չորացրած երիցուկի ծաղիկներին ավելացնել եռման ջուր, թրմել մինչ հեղուկը սառչի, այնուհետև ստացված թուրմն օգտագործել ողողումների համար:
  • 1 ճաշի գդալ չորացրած հազարատերևուկի խոտը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել 20 րոպե: Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել ու օգտագործել ողողումների համար: