Զանգվածային հարսանիք Սիրիայում

Սիրիայում զանգվածային հարսանիքի արդեն 6-րդ նախադեպն է, թեև սա եղածների մեջ ամենախոշորն էր
հարսանիք

Սիրիայի Լաթակիա նահանգում զանգվածային հարսանիք է կազմակերպվել սիրիական բանակի զինվորականների, պատերազմում զոհվածների ազգականների ու ռազմական գործողության ընթացքում վիրավորված երիտասարդների համար, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Միջոցառման շրջանակներում ամուսնացել է 550 երիտասարդ զույգ, զանգվածային հարսանիքը մեծ շուքով նշվել է Լաթակիայում գտնվող հանդիսությունների սրահներից մեկում: 

Նշենք, որ սա Սիրիայում զանգվածային հարսանիքի արդեն 6-րդ նախադեպն է, թեև սա եղածների մեջ ամենախոշորն էր: 

Անցած 5 անգամների ընթացքում զանգվածային հարսանիքների ընդհանուր մասնակից երիտասարդների թիվը կազմում է 1494 մարդ: