Grand Chess Tour. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

6 տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր

Զագրեբում ընթանում է շախմատի Grand Chess Tour մրցաշարը: 6-րդ տուրում Լևոն Արոնյանին վերջապես հաջողվեց հաղթանակի հասնել: Հայ գրոսմայստերը պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին: Ռուս շախմատիտստը հանձնվեց 55-րդ քայլին: 6 տուրից հետո Արոնյանը վաստակել է 3,5 միավոր:

Հուլիսի 3-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: