Պռոշյանում կատաղած շունը արձակվել է կապից եւ կծել տիրոջը

«911» ծառայությանում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կծել տիրոջը վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն
կատաղած շուն

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 19:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի վերջնամասում՝ անասնագոմի տարածքում, կատաղած շունը արձակվել է կապից եւ կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն. շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: