Հրազդանի կիրճում այրվել է 3000 քմ խոտածածկույթ

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Հուլիսի 1-ին, ժամը 20:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ դեպի ձորը տանող հատվածում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:15-ին, մարվել՝ 21:22-ին: Հրազդանի կիրճում այրվել է խոտածածկույթ (մոտ 3000 քմ):