Ինչու՞ են ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահին հրավիրել հարցաքննության

Ես որևէ կապ չունեմ քննվող գործի հետ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանին այսօր՝ հուլիսի 1–ին հրավիրել են քննչական կոմիտե հարցաքննության։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հասատեցին քննչական կոմիտեից։

Ափոյանը NEWS.am–ին տեղեկացրեց, որ իրեն հարցաքննության են հրավիրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին ԵՊՀ–ին պատկանող Հյուրերի տան վաճառքի հետ կապված։

«Ես որևէ կապ չունեմ քննվող գործի հետ: Ասեմ ավելին, գործը վերաբերում էր ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի մի որոշման, որի ընդունման ժամանակ ես ծառայում էի ՀՀ Զինված ուժերում և համալսարանում չէի սովորում»,–ասաց նա՝ նշելով, որ իր համար տարօրինակ է, թե ինչու էին իրեն հրավիրել հարցաքննության, եթե իր անունը գործում առհասարակ չկար։