ԵՄ գագաթնաժողովի տապալումը կապված է երկրների միջև քաղաքական անհամաձայնության հետ. Մակրոն

Մենք չենք կարողանում լեզու գտնել, երբ անգամ 28 ենք, այդ իսկ պատճառով ես դեմ եմ քվեարկելու ԵՄ-ի ընդլայման օգտին, մինչ տեղի չունենան ինստիտուցիոնալ բարեփոխումներ

ԵՄ գագաթնաժովի առաջին օրը տապալվել է, այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Տապալումը կապված է երկրների միջև քաղաքական անհամաձայնության հետ: Հարկավոր է փոխել կանոնները և աշխատանքնի մեթոդը»,- ասել է նա:

Մակրոնի խոսքով՝ ԵՄ-ն կառավարման բարեփոխումների կարիք ունի:

Ֆրանսիայի առաջնորդը նաև նշել է, որ հետագա իրադրությունը հաստատում է ԵՄ-ի հետագայում ընդլայնվելու անհնարինությունը.

«Մենք չենք կարողանում լեզու գտնել, երբ անգամ 28 ենք, այդ իսկ պատճառով ես դեմ եմ քվեարկելու ԵՄ-ի ընդլայման օգտին, մինչ տեղի չունենան ինստիտուցիոնալ բարեփոխումներ»:

Շուրջ 20 ժամ տևած բանակցությունները տապալվել են, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը բանակցությունները տեղափոխել է երեքշաբթի: