Կա բռնկման վտանգ. Porsche-ն ետ է կանչում ռուսական շուկայում վաճառված Panamera-ները

Մեքենաները ետ են կանչվում օդափոխման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով

Porsche-ն ետ է կանչում ռուսական շուկայում վաճառված 2055 Panamera ավտոմեքենաները: Խոսքը վերաբերում է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2017 թվականի հոկտեմբեր վաճառված ավտոմեքենաներին: Մեքենաները ետ են կանչվում օդափոխման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով:

Հայտարարության մեջ նշվում է, որ օդափոխման համակարգում հնարավոր է կարճ միացում լինի, ինչի արդյունքում կարող է ավտոմեքենան բռնկվել:

Ետ կանչված ավտոմեքենաների հետ կապված բոլոր աշխատանքներն իրականացվելու են անվճար: