Ալիևի որդին զորացրվել է

Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը զորացրված զինվորներին պարգևատրել է պատվոգրերով

Հուլիսի 1-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայության զորամասերից մեկում տեղի է ունեցել ժամկետային զինծառայողների զորացրման արարողությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զորացրված զինվորների թվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը։

Պետանվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը զորացրված զինվորներին պարգևատրել է պատվոգրերով:

Արարողությանը մասնակցել է Ալիևի կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան։