Զանգվածային ծեծկռտուք Ղազախստանում լուսանկարի պատճառով

Հայտնի է դարձել, որ նավթահանքի բուժկետում բուժօգնություն է տրամադրվել 30 տուժողներին. այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, զոհեր չկան

Ատիրաուսկի մարզում Թենգիզ նավթահանքում ղազախ եւ օտարերկրյա աշխատողների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով տուժել է երեք տասնյակ մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:

Շաբաթ Сohsolited Contracting Endihering and Prourement S.A.L Offshore (CСЕР) ընկերության աշխատակիցները Թենգիզ ավանում հավաքվել եւ իրենց բողոքն էին արտահայտել WhatsApp-ի էջում Լիբիայի քաղաքացու կողմից վերջերս հրապարակված լուսանկարի վերաբերյալ: Հաղորդվում է, որ լիբիացի Էլի Դաուդը հրապարակել էր Ղազախստանից իր գործընկերոջ հետ լուսանկարը, որում նա իր ձեռքում պահում է ռացիան, որի ալեհավաքը գտնվում էր հետեւում կանգնած կնոջ շուրթերի հետ նույն հարթության վրա:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նավթահանքի բուժկետում բուժօգնություն է տրամադրվել 30 տուժողներին. այժմ նրանց կյանքից ոչինչ չի սպառնում: Զոհեր չկան:

Ավելի ուշ ինքը՝ Էլի Դաուդը, ձայնագրել էր տեսանյութ, որում ներողություն էր խնդրել լուսանկարի համար, հաղորդում է Sputnik-Ղազախստանը:

«Բարեւ Ձեզ: Հարգելի ակիմատ, նախագահ, ղազախ ընկերներ եւ Ղազախստանի ժողովուրդ, ես ձայնագրում են այս տեսաուղերձը երկու փաստի առիթով ներողություն խնդրելու համար: Նախ, ցանկանում են ներողություն խնդրել լուսանկարի համար. ես պարզապես լուսանկարում էի գործընկերոջս, չէի ցանկանում եւ նկատի չունեի բացասական ոչինչ: Պարզապես գործընկեր է: Այնուհետեւ ներողություն եմ խնդրում ղազախ ժողովրդից: Ես ապրել եւ աշխատել եմ ձեզ հետ երկու տարի. Ղազախստանում հաճելի է աշխատել: Ես չեմ ցանկացել վիրավորել որեւէ մեկին, դուք հիանալի մարդիկ եք: Խնդրում եմ, ընդունեք իմ ներողությունը»,-ասվում է Էլի Դաուդի տեսանյութում: