Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմի հարցերով պաղեստինյան նախարարին

Իսրայելյան ոստիկանները խուզարկություն են անցկացրել Հադմիի տանը գիշերվա ընթացքում եւ նախքան ձերբակալությունը բռնագրավել նրա բջջային հեռախոսը

Անցած գիշեր իսրայելական ուժերը ձերբակալել են Պաղեստինում Երուսաղեմի հարցերով նախարար Ֆադի ալ Հադմիին Երուսաղեմում նրա տանը խուզարկություն անցկացնելուց հետ, հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը:

Իսրայելյան ոստիկանները խուզարկություն են անցկացրել Հադմիի տանը գիշերվա ընթացքում եւ նախքան ձերբակալությունը բռնագրավել նրա բջջային հեռախոսը:

Ինչպես նշում է գործակալությունը, դա իսրայելական ուժերի կողմից բարձրաստիճան պաշտոնյային ձերբակալելու առաջին դեպքն է վերջին օրերին Երուսաղեմում արաբական արվարձանների նկատմամբ հսկողությունը խստացնելուց հետո:

Գործակալությունը նաեւ նշում է, որ վերջին ամիսներին Իսրայելի իշխանությունները մի քանի անգամ ձերբակալել են Երուսաղեմի հարցերով նախկին նախարար Ադնան Հուսեյնին: Բացի այդ, մի քանի անգամ բերման են ենթարկել քաղաքի պաղեստինցի ղեկավար Ադնան Գեյթին: