Կիրակի Վիետնամն ու Եվրամիությունը ստորագրել են ազատ առեւտրի մասին համաձայնագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում ԵՄ բլոկի եւ տնտեսական առումով Հարավային Ասիայի արագ զարգացող երկրներից մեկի միջեւ առեւտրային համաբերությունների զարգացման համար, հաղորդում է Associated Press-ը:
Փաստաթուղթը ստորագրել են առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրեմն ու Վիետնամի առեւտրի նախարար Չան Թուան Անը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում:
Ըստ ստորագրված համաձայնագրի՝ Վիետնամի եւ ԵՄ բոլոր 28 երկրների միջեւ կհանվեն ապրանքների համար գործող գրեթե բոլոր մաքսերը:
Համաձայնագրի ստորագրման պահից սկսած՝ ԵՄ-ը հանում է վիետնամական ապրանքների համար նախատեսվող մաքսերի 85 տոկոսը՝ այնուհետեւ աստիճանաբար նվազեցնելով դրանք հաջորդող յոթ տարիների ընթացքում:
Վիետնամն իր հերթին կհանի ԵՄ-ից արտահանվող ապրանքների համար մաքսերի 49 տոկոսը: Մնացած մաքսերը կչեղարկվեն 10 տարվա ընթացքում, գրում է sport.news.am:
Վիետնամը, որի բնակչությունը կազմում է 95 միլիոն մարդ, ամենաարագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներից մեկն է, եւ ակնկալվում է, որ այդ համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի առեւտրի սրընթաց զարգացմանն ու կստեղծի մեծագույն երկկողմանի հնարավորություններ բիզնեսի եւ սպառողների համար:
0Comments