Պոչետինո․ «Տոտենհեմի» եւ «Արսենալի» նման ակումբներում նախագահն է որոշում՝ ում գնել

Ակումբը զգալի գումար է խնայել, քանի որ երկու տարի ոչ մի տրանսֆեր չի կատարել

Լոնդոնի «Տոտենհեմի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դժգոհել է, որ ինքը չունի ազդեցություն թիմի տրանսֆերային քաղաքականության վրա։ «Այս տարի մենք պետք է ուժեղացնենք կազմը։ Ակումբը զգալի գումար է խնայել, քանի որ երկու տարի ոչ մի տրանսֆեր չի կատարել։ «Մանչեսթեր Սիթիում» եւ «Լիվերպուլում» Խոսեպ Գվարդիոլան ու Յուրգեն Կլոպն ունեն ազատություն խաղացողներ ընտրելիս։ Նրանք են որոշում՝ ում գնել։ «Տոտենհեմի» կամ «Արսենալի» նման ակումբներում ամեն ինչ որոշում է ակումբի նախագահը։ Նա է որոշում, թե ում գնել»,- 47-ամյա Պոչետինոյի խոսքը մեջբերում է Catalunya Radio-ն։ Անգլիայի անցած առաջնությունում «Տոտենհեմը» գրավել է չորրորդ տեղը, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0։2 հաշվով պարտվել է «Լիվերպուլին»։ Պոչետինոն 2014-ին է տեղափոխվել «Տոտենհեմ» «Սաութհեմփթոնից»։