«Բարի գալուստ Հայաստան». Հենրիխ Մխիթարյան

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչի մրցաշարի պրոմոհոլովակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչի մրցաշարի պրոմոհոլովակը, որում նկարահանվել է։

Հենրիխ Մխիթարյանը մրցաշարի դեսպանն է։ Առաջնությունը Երեւանում կանցկացվի հուլիսի 14-ից 27-ը։