Իտալիայի հավաքականը ներկայացրել է 27 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակ, ովքեր կպատրաստվեն Ազգերի լիգայի հերթական տուրի` Պորտուգալիայի (նոյեմբերի 17) և ԱՄՆ-ի հետ ընկերական խաղին (նոյեմբերի 20):
Այս մասին հայտնում է Իտալիայի հավաքականի` «Թվիթերի» պաշտոնական էջը:
Հայտացուցակում ընդգրկվել է «Բրեշիայի» 18-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին: Ամբողջական հայտացուցակն այս տեսքն ունի.
Դարպասապահներ. Ալեսո Կրանյո («Կալյարի»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»), Ջանլուիջի Դոնարումա («Միլան»),
Պաշտպաններ. Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի, Դանիելե Ռուգանի, Մաթիա Դե Շիլյո (բոլորը` «Յուվենտուս»), Քրիստիանո Բիրագի («Ֆիորենտինո»), Էմերսոն («Չելսի»), Ալեսիո Ռոմանյոլի («Միլան»), Ալեսանդրո Ֆլորենցի («Ռոմա»),
Կիսապաշտպաններ. Նիկոլո Բարելա («Կալյարի»), Ռոբերտո Գալյարդինի («Ինտեր»), Ժորժինյո («Չելսի»), Լորենցո Պելեգրինի («Ռոմա»), Մարկո Վերատի (ՊՍԺ), Սանդրո Տոնալի («Բրեշիա»), Ստեֆանո Սենսի («Սասուոլո»),
Հարձակվողներ. Ֆեդերիկո Կյեզա («Ֆիորենտինա»), Վինչենցո Գրիֆո («Հոֆենհայմ»), Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Ֆեդերիկո Բերնարդեսկի («Յուվենտուս»), Չիրո Իմոբիլե («Լացիո»), Լորենցո Ինսինյե («Նապոլի»), Քևին Լազանյա («Ուդինեզե»), Մաթեո Պոլիտանո («Ինտեր»), Լեոնարդո Պավոլետի («Կալյարի»):
0Comments