Գիտնականները վիթխարի ջրամբար են հայտնաբերել Ատլանտյան օվկիանոսի խորքում

Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկական եւ կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Էնդրյու Ֆիշերի խոսքով՝ ջրի արդյունահանումը լեռնահանքերից եւ դրա մշակումը՝ խմելու համար պիտանի դարձնելու նպատակով, հավանաբար, թանկ կարժենան

Քիչ թե շատ մաքուր ջրի հսկայական ջրամբար է հայտնաբերվել ԱՄՆ Արեւելյան ափի մոտ, Ատլանտյան օվկիանոսի ժայռերի շերտերում, համաձայն այն հետազոտության, որը հրապարակվել է Scientific Reports ամսագրում, տեղեկացնում է Life-ը։

Ջրամբարը տարածվում է 15 հազար մղոնի վրա, Նյու Ջերսիից մինչեւ Մարթաս Վինյարդ եւ, ինչպես կարծում են գիտնականները, կարող է պարունակել մոտ 670 խորանարդ մղոն աղահամ ջուր։ Նման ծավալը կազմում է Միչիգան լճի ընդհանուր ծավալի կեսից ավելին։

«Կարեւոր է հիշել, որ դրանք բաց քարայրներ չեն կամ լճեր ծովի հատակին։ Դա ջուր է քարի ծակոտիներում, այնպես որ՝ դրանք նման են ջրով հագեցած սպունգի»,- ասել է Կոլումբիայի համալսարանի դոկտոր Քլոյա Գուստաֆսոնը։

Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկական եւ կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Էնդրյու Ֆիշերի խոսքով՝ ջրի արդյունահանումը լեռնահանքերից եւ դրա մշակումը՝ խմելու համար պիտանի դարձնելու նպատակով, հավանաբար, թանկ կարժենան եւ, գուցե, գործնականում նպատակահարմար չեն լինի։