ՀՅԴ-ն շարունակում է հանդիպումների շարքը

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։

Այս համատեքստում հունիսի 28-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահության անդամների հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, փոխնախագահներ Ժասմինա Ղևոնդյանը, Ժասմինա Թելյանը, Արմեն Հովսեփյանը, Հայկ Ալոյանը և նախագահության անդամ Զոյա Ջուլհակյանը:

ՀԴԿ Կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Արցախ-Հայաստան անվտանգության խնդիրներ, դատա-իրավական համակարգի բարեփոխումներ, մեր երկրի համար ներքին ու արտաքին առկա մարտահրավերներ, այդ հարցերի շուրջ համագործակցության հնարավորութուններ:

Հանդիպման ավարտին որոշվել է երկու կուսակցությունների միջեւ համագործակցությունը կանոնակարգել ու կոնկրետ օրակարգային հարցերի շուրջ հանդիպումները դարձնել շարունակական։