Կարտոֆիլով աղցան՝ մարինացված վաունգով և սնկով

Հեշտ և համեղ
Live24.am-ը ներկայացնում է

Բաղադրիչներ

կարտոֆիլ - 3-4 հատ

հավի կրծքամիս - 200գր.

սոխ - 1 հատ

վարունգ մարինացված - 3-4 հատ

մարինացված սունկ - 200 գր.

մանանեխ - 2 ճ.գ.

կես կիտրոնի հյութ

ձիթայուղ - 3ճ.գ.

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը եփել կեղևով , մաքրել , կլպել և խորանարդաձև կտրատել

Հավի կրծքամիսը եփել , կտրատել

Մարինացված սունկը լվալ , չորացնել և կտրատել ոչ շատ մանր

Սոխը և մարինացված վարունգները մանր կտրատել

Փոքրիկ թասիկի մեջ խառնել ձիթայուղը ,կիտրոնի հյութը և մանանեխը

Աղցանամանի մեջ լցնել բոլոր բաղադրամասերը , ավելացնել բուսայուղի և կիտրոնի հյութի խառնուրդը , աղել , պղպեղել , լավ խառնել