Դանա Բարիսովան չի բացառում, որ Նաչալովան հնդկական անեծքի զոհ է դարձել

Մամուլում շարունակ շրջանառվում են այն լուրերը, որ նախագծի հերոսներին անիծել են, Նաչալովան թվով 9-րդ «զոհն» էր, որը մասնակցել է «Վերջին հերոսին» և կյանքից հեռացել երիտասարդ հասակում

Ռուս հաղորդավարուհի Դանա Բարիսովան չի բացառում, որ ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովայի մահը ինչ-որ կերպ կապված է «Վերջին հերոսը» հեռուստանախագծի «հնդկական անեծքի» հետ: Այս մասին հայտնում է Teleprogramma-ն:

Մամուլում շարունակ շրջանառվում են այն լուրերը, որ նախագծի հերոսներին անիծել են: Նաչալովան թվով 9-րդ «զոհն» էր, որը մասնակցել է «Վերջին հերոսին» և կյանքից հեռացել երիտասարդ հասակում:

«Ով իմանա, նման բաների հետ կատակ չեն անում»,- ասել է Բորիսովան և հավելել, որ Նաչալովայի մահվան լուրն իմանալուց հետո շարունակ վախեցել է իր կյանքի համար և մի քանի անգամ ինքնազգացողությունը վատացել է այն աստիճան, որ ստիպված է եղել շտապօգնություն կանչել:

Միևնույն ժամանակ, հեռուստահաղորդավարուհին նշել է, որ մահվան վտանգը մասնակիցներից ամենաշատն իր վրա էր կախված, քանի որ ժամանակին օգտագործում էր արգելված խթանիչներ: Բայց, հեռուստահաղորդավարուհու խոսքերով, իրեն հաջողվել է խաբել ճակատագրին: