ՌՖՄ-ն հերքել է 92-ամյա Նիկիտա Սիմոնյանի հոսպիտալացման մասին լուրը

Նիկիտա Սիմոնյանն արդեն հիվանդանոցից վերադարձել է տուն

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն, Երեւանի «Արարատի» եւ Մոսկվայի «Սպարտակի», ԽՍՀՄ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը հունիսի 28-ին Մոսկվայում անցել է նախատեսված բուժզննում։ Նա առողջական խնդիրներ չունի եւ չի գտնվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, tass.ru-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միությունից։

Նիկիտա Սիմոնյանն արդեն հիվանդանոցից վերադարձել է տուն։

kp.ru-ն գրել է, որ Նիկիտա Սիմոնյանը շտապօգնության մեքենայով ետղափոխվել է վերակենդանացման բաժանմունք եւ ունի զարկերակային արյան շրջանառության նվազում։