Տիտեն՝ Ամերիկայի Գավաթի խաղադաշտերի մասին․ Աբսուրդ է

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին եւս քննադատել էր մրցաշարի խաղադաշտերի որակը

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն դժգոհել է Բրազիլիայում անցկացվող Ամերիկայի գավաթի խաղարկության խաղադաշտերի որակից։

«Աբսուրդ է, որ այս մակարդակի մրցաշարում մենք խաղում ենք այսքան վատ խաղադաշտերում։ Գնդակը վերահսկելը բարդ է այսպիսի խոտածածկի վրա, խաղացողներին երեք հպում է անհրաժեշտ գնդակը կասեցնելու համար։ Սա աբսուրդ է»,- Տիտեի խոսքը մեջբերում է Reuter-ը։

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին եւս քննադատել էր մրցաշարի խաղադաշտերի որակը։

Հիշեցնենք, որ Բրազիլիան դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ հետխաղյա 11 մետրանոցներով պարտության մատնելով Պարագվային՝ 4։3։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։