Անժելա Սարգսյանի մեղմ կերպարը

Մեկնաբանություններում դերասանուհին շնորհակալություն է հայտնել լուսանկարի հեղինակին

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որն արդեն տեւական ժամանակ է՝ դստեր հետ բնակվում է Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է մեղմ կերպարում։

Դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում սեւ բլուզ է կրում եւ մեղմ շպարով է. ընդգծված են շուրթերը։ Մեկնաբանություններում դերասանուհին շնորհակալություն է հայտնել լուսանկարի հեղինակին (@angela_mikayelyan) գեղեցիկ աշխատանքի համար՝ նշելով, որ նա ցույց է տվել իր ներքին գեղեցկությունը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում նա վառ կերպար էր ընտրել` երեկոյան սանրվածք եւ շպար։ Դիմահարդարման ընթացքում շեշտադրվել էին աչքերն ու շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։