Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, սակայն երբեմն բավական խորը կնճիռներն սկսում են ի հայտ գալ անգամ երիտասարդ տարիքում: Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ ու արդյունավետ դիմակ, որոնք կսնուցեն ու կխոնավեցնեն մաշկը և կօգնեն պահպանել թարմությունն ու երիտասարդությունը:
Յոգուրտով, բանանով ու մեղրով դիմակ
Յոգուրտը հիանալի միջոց է մաշկը վերականգնելու և рН հաշվեկշիռը կարգավորելու համար: Այն օգնում է ազատվել անգամ ամենախորը կնճիռներից, որոնք սովորաբար ի հայտ են գալիս բերանի ու աչքերի շուրջը: Բացի այդ, այս դիմակը կօգնի խոնավեցնել մաշկն ու հարստացնել այն հակաօքսիդանտներով, ինչի շնորհիվ այն շատ ավելի երիտասարդ տեսք կստանա:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
¼ բանան,
2 թեյի գդալ նարնջի հյութ,
1 ճաշի գդալ մեղր,
2 ճաշի գդալ բնական յոգուրտ:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը դեմքի, պարանոցի ու ձեռքերի մաքուր մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական երեք անգամ քնելուց առաջ:
Բանանով ու ավոկադոյով դիմակ
Այս դիմակը հարուստ է ճարպաթթուներով, որոնք նպաստում են մաշկի վերականգնմանը: Բացի այդ, այն հանքանյութերի, վիտամինների ու հակաօքսիդանտների հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ դանդաղեցնում է մաշկի ծերացումն ու ազատում է կնճիռներից:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ձվի սպիտակուց,
½ բանան,
½ հասած ավոկադո (կարելի է փոխարինել 1 թեյի գդալ ավոկադոյի կամ ժոժոբայի յուղով):
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Խառնել բոլոր բաղադրիչները մինչև ստացվի համասեռ զանգված: Քսել դիմակը մաքուր մաշկին, թողնել 25-30 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ երեկոյան:
Հալվե վերայով ու ձիթայուղով դիմակ
Հալվեի գելը պարունակում է վիտամիններ ու շատ կարևոր սննդարար նյութեր, որոնք սնուցում ու խոնավեցնում են մաշկը: Ձիթայուղը հարուստ է ճարպաթթուներով, որոնք սնուցում են մաշկի խորը շերտերն ու վերականգնում են այն՝ նպաստելով կնճիռների անհետացմանը:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 ձվի դեղնուց,
4 ճաշի գդալ հալվե վերայի գել,
2 թեյի գդալ ձիթայուղ:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Բոլոր բաղադրիչները լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Դիմակը մատներով քսել մաքուր մաշկին, թողնել 25-30 րոպե, այնուհետև լվացվել սառը ջրով: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել շաբաթական 2-4 անգամ քնելուց առաջ:
Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru, գրում է tert.am:
0Comments