Պուտինը Թրամփին տաղանդավոր մարդ է համարում

Թրամփը հաղթել է ընտրություններում ոչ թե ՌԴ ենթադրյալ միջամտության, այլ այն պատճառով, որ ուշադրություն է հատկացրել հանրության փոփոխություններին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ իր ամերիկացի գործընկերոջ՝ Դոնալդ Թրամփի որոշ հայացքների հետ, սակայն նրան տաղանդավոր մարդ է համարում: Այս մասին Պուտինն ասել է Financial Times-ին տված հարցազրույցում:

«Պարոն Թրամփը կարիերային քաղաքական գործիչ չէ: Ես չեմ ընդունում նրա շատ հայացքներ, երբ գործը հասնում է խնդրի լուծմանը: Սակայն գիտե՞ք՝ ինչ եմ մտածում: Կարծում եմ՝ նա տաղանդավոր մարդ է, նա շատ լավ գիտի, թե ինչ են ընտրողներն իրենից ակնկալում»,- ասել է Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը, գրում է news.am:

Նա հավելել է, որ Թրամփը հաղթել է ընտրություններում ոչ թե ՌԴ ենթադրյալ միջամտության, այլ այն պատճառով, որ ուշադրություն է հատկացրել հանրության փոփոխություններին: