Ձվով աղցան

Պատրաստման եղանակը

Բաղադրիչներ

1. Հավի ձու – 10 հատ
2. Մայոնեզ – 100 գ
3. Կանաչ սոխ – 1 փունջ
4. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
5. Աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Ձվերը խաշել, սառեցնել, մանր կտրատել:

2. Մանր կտրատել սոխը (միայն կանաչ հատվածը):

3. Միացնել սոխը և ձվերը, ավելացնել մայոնեզը, համեմել աղով և պղպեղով, խառնել և մատուցել: