Առողջական ինչ խնդիրների մասին է վկայում սրտխառնոցը

Սրտխառնոցն առաջանում է աղեստամոքսային տրակտից ստացած ազդակների հետևանքով

 

Բժիշկները նշել են այն հիվանդությունները, որոնց հիմնական ախտանշանն է սրտխառնոցը: Փորձագետների խոսքով՝ հաճախ նման արձագանքը վկայում է օրգանիզմը տոքսիններից մաքրելու անհրաժեշտության մասին, և դա ոչ միշտ է կապված ստամոքսի աշխատանքի հետ:

Սրտխառնոցն առաջանում է աղեստամոքսային տրակտից ստացած ազդակների հետևանքով: Ընդ որում, աղեստամոքսային տրակտն այս դեպքում կարող է միայն մի օղակ լինել, որը կփոխանցի այլ օրգանների աշխատանքում խնդիրների առկայության վերաբերյալ տեղեկությունը: Մասնագետների խոսքով՝ տասներկումատնյա աղիքում լճացման գործընթացների պատճառ կարող են դառնալ լեղաքարային հիվանդությունը, հեպատիտների որոշ տեսակները, ինչպես նաև լեղուղիների դիսֆունկցիան, ինչի հետևանքով էլ կուտակված վնասակար նյութերը հայտնվում են ստամոքսում ու առաջացնում սրտխառնոց:

Բացի այդ, սրտխառնոցի պատճառ կարող են դառնալ նաև գլխուղեղի հիվանդությունները կամ ուռուցքների առաջացումը, ներզատական (էնդոկրին), սրտանոթային կամ նյարդային համակարգի հիվանդությունները, ինչպես նաև ալերգիկ ռեակցիաները որոշ դեղերի ընդունումից հետո: Բավական հաճախ ստամոքսում ծանրության զգացողությունն ու սրտխառնոցը պայմանավորված են լինում հավասարակշռության օրգանների աշխատանքի խանգարմամբ, սակավարյունությամբ (անեմիա) ու վարակիչ հիվանդությամբ, ուստի այս խնդիրները նույնպես պետք չէ բացառել:

Սրտխառնոցի նոպաների պատճառ կարող է հանդիսանալ նաև ֆոնկցիոնալ դիսպեպսիան, որը դիտարկվում է որպես օրգանիզմի գործառույթների խանգարման տեսակ: Այս դեպքում բժիշկները խնդիրի պատճառ են համարում քաոտիկ ազդանշանները, որոնք գլխուղեղն ստանում է աղեստամոքսային տրակտից և որոնց պատճառով այն արձագանքում է այնպես, ինչպես կարձագանքեր լուրջ վտանգավոր հիվանդության դեպքում:

Նյութի աղբյուրը՝ actualnews.org, գրում է tert.am: