Մազաթափությունը բավական տհաճ խնդիր է յուրաքանչյուրի համար, սակայն ճիշտ սննդակարգի դեպքում այս խնդրից հնարավոր է ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 միրգ, որոնք կխթանեն մազերի աճն ու կդադարեցնեն մազաթափությունը:
Պապայա
Մարդու մարմնի ամենակարևոր «շինանյութը» կոլագեն սպիտակուցն է, որն օրգանիզմն ստանում է որոշակի ամինաթթուների միացման շնորհիվ: Այս գործընթացի համար հարկավոր է նաև մեծ քանակությամբ վիտամին C, իսկ այս տարրով հարուստ է պապայան: Բացի այդ, այն պարունակում է նաև մեծ քանակությամբ կալցիում, որի կորուստը նույնպես հանգեցնում է մազաթափության:
Արքայախնձոր
Շատերը գիտեն, որ ազատ ռադիկալները բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա և վնասում են բջիջները՝ ծերացնելով մարդուն ու առաջացնելով հիվանդություններ: Դրանք շատ վնասակար են նաև մազարմատների համար և կարող են հանգեցնել մազաթափության: Այս տարրերի դեմ պայքարելու համար օրգանիզմին հակաօքսիդանտներ են հարկավոր, իսկ արքայախնձորը հակաօքսիդանտների լավագույն աղբյուրներից մեկն է:
Դեղձ
Առողջ ու փարթամ վարսեր ունենալու համար գլխամաշկը պետք է բավականաչափ խոնավություն ստանա: Բանն այն է, որ գլխամաշկի մեջ կան քրտնագեղձեր, որոնք արտադրում են մաշկային ճարպ ու սնուցում են վարսերը, իսկ խոնավության պակասի բացասաբար է անդրադառնում գլխամաշկի վրա: Դեղձը հարուստ է A և C վիտամիններով, որոնք հիանալի խոնավեցնող տարրեր են:
Կիվի
Այս միրգը պարունակում է մեծ քանակությամբ А ու Е վիտամիներ, ինչպես նաև ֆլավոնոիդային հակաօքսիդանտներ (օրինակ՝ բետա-կարոտին, լյուտեին ու զեակսանտին): Բացի այդ, կիվին հարուստ է վիտամին C-ով, որը հարկավոր է կոլագենի արտադրության համար, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք հիանալի խոնավեցնող միջոց են: Շատ կարևոր է նաև այն փաստը, որ կիվին օգնում է պահպանել մազերի գույնն ու խուսափել վաղաժամ ճերմակումից:
Խնձոր
Խնձորը հարուստ է A, B և C վիտամիններով, որոնք շատ կարևոր են գլխամաշկի համար ու օգնում են կանխել թեփի առաջացումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ խնձորի հյութահանուկը նպաստում է մազերի աճին: Բացի այդ, այս միրգը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru, գրում է tert.am:
0Comments