Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական

Նա կմասնակցի Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ խաղերին
Գևորգ Ղազարյան

Պորտուգալական «Շավիշի» հարձակվող Գևորգ Ղազարյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական:

Այս մասին հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը: Ղազարյանը հրավեր է ստացել մասնակցելու Ազգերի լիգայում Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ խաղերին:

Ջիբրլաթարի հետ մեր ընտրանին կմրցի նոյեմբերի 16-ին, իսկ երեք օր անց ուժերը կչափի Լիխտենշտեյնի հետ:

Հավելենք, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դեռևս չի հրապարակել թիմի հայտացուցակը: