ԱՄՆ-ում ավելի քան 2000 մարդ պատահականության սկզբունքով վիճակախաղով ընդհանուր 7,8 մլն դոլար է շահել

Pick 4 վիճակախաղի պատմության մեջ խաղացողներին վճարվող խոշորագույն գումարն է

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում Pick 4 վիճակախաղի կազմակերպիչները շաբաթ կայացած վիճակահանության արդյունքում 7,8 մլն դոլար են վճարել ավելի քան 2000 խաղացողի:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ընդհանուր առմամբ, 2014 խաղացող ընտրել է 0-0-0-0 հաջողակ թվային կոմբինացիան և շահել: Հայտնի է, որ շահողներից յուրաքանչյուրը կստանա 2500-5000 դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ սա Pick 4 վիճակախաղի պատմության մեջ խաղացողներին վճարվող խոշորագույն գումարն է: