Նինո Բուրջանաձեն նշել է Վրաստանում ստեղծված իրավիճակի մեղավորներին

Նախկին նախագահը ափսոսանք է հայտնել, որ ժամանակին Վրաստանի իշխանությունները չկարողացան երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, ռուս զբոսաշրջիկների հեռանալու պատճառով առաջացած ֆինանսական կորուստների համար մեղավոր են երկրի գործող իշխանությունները և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ենթակա ուժերը, հաղորդում է Известия-ն:

«Սաակաշվիլին ոչ միայն իր խաղն է խաղում, այլև գործում է՝ ելնելով ամերիկյան հատուկ ծառայությունների շահերից: Այդ մարդը պատրաստ է ամեն ինչի և ջանք չի խնայելու երկիրն ապակայունացման տանելու համար»,- ասել է Բուրջանաձեն:

Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ժամանակին (2012 թվականին) Վրաստանի իշխանությունները չկարողացան երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ, և երկրի գործող ղեկավարները հիմա արդեն վախենում են դա անել, որպեսզի չկորցնեն արևմտյան դաշնակիցների աջակցությունը: