Լարագնացն անցել է երկնաքերների միջև ձգված ճոպանով Նյու Յորքի Թայմս քվերում

Լարախաղացը հնարք է կատարել իր քրոջ՝ Լիանայի հետ, որը նրան ընդառաջ է շարժվել 396 մետր երկարությամբ ճոպանի վրայով

Գինեսի գրքի ռեկորդակիր ամերիկացի լարագնաց Նիք Վալենդան անցել է այն ճոպանով, որը 25 մետր բարձրությամբ ձգված էր երկնաքերների միջեւ Նյու Յորքի Թայմս սքվեր հրապարակի վրա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Լարախաղացը հնարք է կատարել իր քրոջ՝ Լիանայի հետ, որը նրան ընդառաջ է շարժվել 396 մետր երկարությամբ ճոպանի վրայով: Ճանապարհի կեսին ակրոբատները հանդիպել են, եւ այն բանից հետո, երբ մեկը մագլցելով անցել է մյուսի վրայով, շարունակել են ուղին, գրում է  168.am: Գետնից հնարքը դիտել են հարյուրավոր զբոսաշրջիկներ եւ Նյու Յորքի բնակիչներ: