Լուսինե Թովմասյանի երկրորդ երեխան կծնվի ԱՄՆ-ում

Մոդելը վստահեցրել է, որ օվկիանոսից այն կողմ մշտական բնակություն հաստատելու նպատակ չունի և 3 ամսից կվերադառնա Հայաստան

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն ամուսնու՝ Արթուրի և դստեր՝ Արիանայի հետ ԱՄՆ-ում է: Լուսինեն Ինստագրամում պատասխանել է երկրպագուների հարցերին և պատմել, որ ԱՄՆ մեկնել են ամուսնու ծնողների մոտ:

Նա նշել է, որ իրենց որդին լույս աշխարհ է գալու օգոստոսի սկզբին: Փոքրիկը կծնվի ԱՄՆ-ում՝ Վաշինգտնում, ինչից հետո իրենք ընտանիքով կվերադառնան Հայաստան:

Լուսինե Թովմասյան

2017-ին Լուսինեն ԱՄՆ քաղաքացիություն է ստացել: Այնուամենյաիվ, նա վստահեցրել է, որ օվկիանոսից այն կողմ մշտական բնակություն հաստատելու նպատակ չունի և 3 ամսից կվերադառնա Հայաստան: «Երևանն ամենալավ քաղաքն է»,- ասել է Գեղեցկուհու տիտղոսակիրը:

Լուսինեն հայտնել է, որ դեռ չեն կողմնորոոշվել փոքրիկի անվան ընտրության հարցում, սակայն հետևորդների խնդրանքով նշել է հավանական տարբերակները՝ Արսեն Առնո, Արես Ալեք:

Լլուսինե

Լուսինե