Ռոնալդուն լուսանկարվել է լեգենդար Ջորդանի հետ

Մենք կերտել ենք պատմություն

Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարվել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, NBA-ի վեցակի հաղթող, 56-ամյա Մայքլ Ջորդանի հետ:

«Մենք կերտել ենք պատմություն»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկարը: