Այս հաղթանակն ամբողջ Թուրքիայի հաղթանակն է. Էքրեմ Իմամօղլու

Դուք շատ արագ եք նկատելու այդ բարեփոխումները, և այս պաշտոնն ինձ համար մեծ պարտավորություն է

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն երեկ գիշեր հայտարարել է, որ այս հաղթանակը ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ Թուրքիայի հաղթանակն է:

Այս խոսքերը հրապարակելով՝ «Հուրիեթ» թերթը նաև նշում է, որ Իմամօղլուն հանդես է եկել իր հազարավոր աջակիցների առջև և ասել, որ պատրաստ է համագործակցել բոլոր կողմերի հետ՝ ջանք գործադրելով, որ բոլորը ներգրավվեն Ստամբուլի բարեփոխումների գործում:

«Դուք շատ արագ եք նկատելու այդ բարեփոխումները, և այս պաշտոնն ինձ համար մեծ պարտավորություն է»,- եզրափակել է ընդդիմադիր գործիչը։

Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում՝ ստանալով քվեների 54%-ը: