Բուֆոնն առաջարկներ ունի «Պորտուից», «Ֆլումինենսեից» եւ «Լիդսից»

41-ամյա իտալացի դարպասապահն առավել գրավիչ է համարում «Պորտուի» առաջարկը

ՊՍԺ-ի եւ «Յուվենտուսի» նախկին դարպասապահ, իտալացի Ջանլուիջի Բուֆոնն առաջարկներ ունի պորտուգալական «Պորտուից», բրազիլական «Ֆլումինենսեից», անգլիական «Լիդսից» եւ իտալական «Ատալանտայից», հաղորդում է gazetta.it-ը։

41-ամյա իտալացի դարպասապահն առավել գրավիչ է համարում «Պորտուի» առաջարկը։ Բուֆոնը դեռ չի մտածում կարիերան ավարտելու մասին եւ կընդունի առաջարկներից մեկը։

Ավարտված մրցաշրջանում Բուֆոնը ՊՍԺ-ի հետ մասնակցել է 25 հանդիպման, բաց թողել 5 գոլ, 9 խաղում գոլ բաց չի թողել, գրում է  NEWS.am SPORT: